Լիտվան կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ կուղարկի Հայաստան. դեսպան

Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ կուղարկի Հայաստան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Լիտվայի կառավարությունը հենց նոր կառավարության նիստում կայացրեց կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ (ըստ ՀՀ կարիքների) Հայաստան առաքելու խիստ կարևոր և ժամանակին որոշում։ Մանրամասներն ավելի ուշ։

Շնորհակալ ենք մեր լիտվացի բարեկամներից, Լիտվայի կառավարությանը»,- գրել է նա։

Գրառմանը կից դեսպանը տեղադրել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի թվիթերյան գրառման ճեպապատկերը: