Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 336 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 414 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 617 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 045 հազար 715 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 114 հազար 151 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 742 հազար 084-ի, մահերինը՝ 38 հազար 497-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձել է երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 493 հազար 657 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 6 հազար 358 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 289 հազար 140 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 883: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 289 հազար 046 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Վարակվածների ընդհանուր թվով Իսպանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային՝ հայտնվելով 6-րդ տեղում:

Հնդկաստանում առկա է 267 հազար 583 հաստատված դեպք: Մահերի թիվը կազմում է 7 հազար 745: Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իտալիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 561, մահերինը՝ 34 հազար 043: Իտալիային հաջորդում է Պերուն, որն էլ իր հերթին վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է 203 հազար 736 ընդհանուր, 5 հազար 738 մահվան դեպքով:

Գերմանիայում առկա է 186 հազար 516  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 8 հազար 831 մարդ: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 175 հազար 927-ի, մահացածներինը՝ 8 հազար 425-ի:

Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 172 հազար 114 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 4 հազար 729 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 3 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 046 է, որից ապաքինվել է 78 հազար 357-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: