Վրաստանաբնակ մեր հայրենակիցները նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին են նվիրաբերել 27 շնչառական սարքեր

Վրաստանաբնակ մեր մի քանի հայրենակիցներ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերեցին 27 շնչառական սարքեր։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց շնչառական սարքերի տեղափոխումը Հայաստան։

Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակներին և ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին»,-գրված է դեսպանության հայտարարության մեջ։