Հայաստանում արդյունավետ կառավարում կա՞, թե պահի թելադրանքով լուծումներ են լինում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է փաստաբան, ՀԽ անդամ Մարատ Ատովմյանը։ Հաղորդման հյուրն անդրադարձավ երեկվա պաշտոնանկություններին և նշանակումներին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում։ Ըստ նրա՝ արդյունավետ կառավարման տեսակետից նման կարգի փոփոխությունները շատ վատ են։ Նախ պարզ չէ, թե այդ մարդկանց աշխատանքից ազատվելու բուն պատճառները որոնք են, իրենք ինչ-որ բանի հետ համաձայն չեն և արտահայտում են մասնագիտական տեսակե՞տ, ինչն ընդունելի չէ, դրա համար ստիպված թողնում հեռանում են, թե իրենց աշխատանքը որոշակի քաղաքական շրջանակների, բարձրաստիճան պաշտոնյաների համար անընդունելի է, և իրենք հեռանում են։ Այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞րն է իրենց համար ընդունելի պաշտոնյան, որը համապատասխանում է իրենց պատկերացնումներին և արժանի է զբաղեցել պաշտոններ։

«Յուրաքանչյուր ղեկավար աշխատանքի նկատմամբ ունի իր պատկերացումները, մեխանիզմները, այս համակարգերում շարունակական փոփոխությունները բերում են անկայունության և թույլ չեն տալիս, որ կառավարման այդ մեխանիզմները ձևավորվեն և սկսեն բնականոն աշխատել։ Իրավական պետության հիմնական հատկանիշներց մեկը խաղի կանոնների կայունությունն է, իսկ մեզ մոտ այդ կանոնները հաճախ են փոխվում բոլոր բնագավառներում»։

Մանրամասները՝ տեսանյութում