COVID-19 համավարակը կարո՞ղ էր սկսվել դեռևս 2019-ի օգոստոսին

ԱՄՆ Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները գտել են անուղղակի ապացույցներ այն մասին, որ կորոնավիրուսային համավարակը կարող էր սկսվել դեռևս 2019-ի օգոստոսին:

Փորձագետները ուսումնասիրել են Չինաստանի Ուհան քաղաքում հիվանդանոցային կայանատեղիների արբանյակային նկարները, որը դարձել էր վարակի տարածման առաջին օջախը: Հետազոտողները հայտնաբերել են ավտոկայանատեղիներում երթևեկության կտրուկ աճ՝ 2019 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր:

Չինական Baidu որոնողական համակարգում կատարվել է նաև հարցումների ուսումնասիրություն, որը աշնանը ցույց է տվել «հազ» և «փորլուծություն» բառերի հարցումների քանակի աննորմալ աճ, ինչը հաճախ նկատվում է COVID-19 վարակվածների շրջանում։ Այս մասին հայտնում է CNN- ը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել էր կորոնավիրուսային համավարակի տարածման մեջ: Նա սպառնացել է ամբողջովին դադարեցնել երկու երկրների հարաբերությունները: