Բացահայտվեցին Փաշինյան-Ալիև ազգադավ գործարքը և Ապրիլյանում փափուշտ չունենալու կեղծիքը (տեսանյութ)

2016 թվականից` 5 տարի շարունակ, իրենց ընդդիմություն համարող որոշ ուժեր ու անձինք կեղծ տեղեկատվություն էին տարածում, թե Ապրիլյան քառօրյա պատերազմում հայ զինվորը որակյալ զենք չի ունեցել, փափուշտ չի ունեցել, սնունդ չի ունեցել, բենզինի փոխարեն էլ ջուր է եղել։

Ի դեպ, սա Ադրբեջանի կեղծ տեղեկատվությունն էր, որը մեր թշնամին շրջանառում էր հատուկ նպատակով` արժեզրկելու Ապրիլյան պատերազմում տարած հայկական կողմի հաղթանակը, ինչը ձեռք էր բերվել մեր հերոս տղաների թափած արյան գնով․․․

Եվ ինչ է ստացվում, որ Հայաստանի որոշ ընդդիմադիր շրջանակներ ուղղակի ձայնակցել են թշնամուն: Հայկական բանակը հեղինակազրկողների շարքում ՀՀՇ-ականներ էին, սորոսականներ, «ծռականներ»։ Նրանց մեջ էր նաև ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, որն այս հարցում առաջամարտիկի դերում էր, ու արդրբեջանական կեղծիքի տարածմանը մասնակցում էր իր «Հայկական ժամանակ» օրաթերթով…

Եվ այսօր՝ 5 տարի անց, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե պարզել են, որ նման լուրերը կեղծ են ու չեն համապատասխանում իրականությանը…

Գուցե Անդրանիկ Քոչարյանը տեսնում է, որ Փաշինյանի ոտքի տակի հողը փախչո՞ւմ է և փորձում է ժամանակին թռչե՞լ իշխանության խորտակվող նավից։

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ ազատամարտիկ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը և ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում