Կորոնավիրուսի թեստերի հասանելիության հարցում անգամ խտրականություն է կիրառվում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Կյանքի ճանապարհ» հիմնադրամի նախագահ Ելենա Բաղդասարյանը։

Այսօր Հայաստանը, ինչպես ողջ աշխարհը, կանգնած է նոր կորոնավիրուսի վտանգի առաջ և աշխարհի հիմնական ներուժն ուղղված է հիվանդության դեմ պայքարին: Ցավոք, Հայաստանը ժամանակի ընթացքում ցույց տվեց, որ ոչ միայն ֆինանսապես, այլ ընդհանրապես որևէ կերպ պատրաստ չէ դիմագրավելու նման մարտահրավերներին, խնդիր ունենք անգամ հասարակության շրջանում վստահություն առաջացնելու առումով, ինչի հետևանքով այսօր տարածաշրջանում առաջատար ենք համարվում կորոնավիրուսով վարակվածության և մահերի թվով, իսկ աշխարհի մակարդակով վերին հորիզոնականներում ենք հայտնվել։

Ելենա Բաղդասարնաը խոսեց կորոնավիրուսի դեմ պայքարի Հայաստանի չիրականացրած մարտավարության, բացթողումների մասին՝ նշելով, որ մեզանում այդպես էլ պատշաճորեն չգնահատվեց հիվանդության սպառնալիքը և համարժեք քայլեր չձեռնարկվեցին։

Մանրամասները՝ տեսանյութում