Զանգվածային վանդալիզմ. անկարգությունների ալիքը ԱՄՆ-ից հասել է Եվրոպա

Մինեապոլիսում ամերիկյան ոստիկանության սպաների հանցավոր գործողությունների հետևանքով սկսված անկարգությունները տարածվել են Եվրոպայում: Բելգիայում՝ Բրյուսելի կենտրոնում, ցուցարարները քարերով հարվածել են ոստիկանությանը և թանկարժեք բուտիկների պատուհաններին: Հավաքված ամբոխին ցրել են ոստիկանության հեծելազորի և ջրցան մեքենաների օգնությամբ: Տասնյակ կողոպտիչներ ձերբակալվել են իրավապահների կողմից:

Լոնդոնում արմատականները պղծել են Չերչիլի հուշարձանը՝ պատվանդանի վրա գրելով «Ռասիստ»: Այնուհետև չգիտես ինչու չեն խնայել Լինկոլնի՝ Միացյալ Նահանգների նախկին նախագահի հուշարձանը, որը վերջ տվեց ստրկությանը Ամերիկայում: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ցուցարարներին է միացել  երգչուհի Մադոննան: Ընդ որում նա որոշել է հանրահավաքին մասնակցել՝ չնայած ստիպված է տեղափոխվել հենակներով՝ համերգի  ընթացքում ստացած վնասվածքից հետո:

Իրավիճակը չի հանդարտվում նաև օվկիանոսից այն կողմ: Ամերիկյան Սիեթլում ավտոմեքենան մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ, որի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ: Իսկ Մինեապոլիսի իշխանությունները, որտեղ այսօր կսկսվի աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին դաժանորեն խեղդած ոստիկանի դատավարությունը, խոստացել են ընդհանրապես վերացնել ոստիկանությունը: Ճիշտ է, ով նրանց տեղում կպահպանի կարգը՝ դեռ չի հաղորդվում: