Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 210 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 408 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 550 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 026 հազար 597 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 113 հազար 061 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 710 հազար 887-ի, մահերինը՝ 37 հազար 312-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձել է երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 485 հազար 253 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 6 հազար 142 մարդ:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 797 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 286 հազար 399 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 597: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային՝ հայտնվելով 6-րդ տեղում:

Հնդկաստանում առկա է 267 հազար 249 հաստատված դեպք: Մահերի թիվը կազմում է 7 հազար 478: Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իտալիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար 278, մահերինը՝ 33 հազար 964: Իտալիային հաջորդում է Պերուն, որն էլ իր հերթին վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է 199 հազար 696 ընդհանուր, 5 հազար 571 մահվան դեպքով:

Գերմանիայում առկա է 186 հազար 233  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 8 հազար 792 մարդ: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 173 հազար 832-ի, մահացածներինը՝ 8 հազար 351-ի:

Թուրքիաում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 171 հազար 121 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 4 հազար 711 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 4 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 043 է, որից ապաքինվել է 78 հազար 351-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 818-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: