Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա նիստը, համավարակով պայմանավորված, չի կայանալու

Կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված` սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հունիսի 9-ին նշանակված դատական նիստը, ըստ դատարանից ստացված տեղեկատվության, հետաձգվելու է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Նշենք, որ պաշտպաններից մեկի մոտ հաստատված կորոնավիրուսի, ինչպես նաև Քոչարյանի բացակայության հիմքով հետաձգվել էր նաև նախորդ շաբաթ նշանակված դատական նիստը։