Բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները չպետք է հակասեն վարչապետի ուղերձներին. Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին (տեսանյութ)

«Այսօր ես մի շարք որոշումներ եմ կայացրել և ուզում եմ պարոնայք Արման Սարգսյանին և Էդուարդ Մարտիրոսյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի և նաև դրա ջանքի վերաբերյալ,- այս մասին պարետատան նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

-Նրանք կլքեն իրենց այսօրվա պաշտոնը, բայց ես չեմ կարծում, թե նրանք ՀՀ-ին, պետությանն ու ժողովրդին ծառայելու պոտենցիալը սպառել են, և եթե նրանք այս թեմայի վերաբերյալ  հետաքրքրություն և պատրաստակամություն ունենան, մենք անպայման կքննարկենք»։

Նրա խոսքով՝ հենց բարձրաստիճան պետական պաշտոնյաններն են, որ պետք է իրենց օրինակով ցույց տան հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորությունը, բայց, ցավոք սրտի, մենք հանդիպում ենք դեպքեր, որ այդպես տեղի չեն ունենում։

«Առավել ևս, ես ուզում եմ հստակ ասել, որ  չի կարող լինել այնպիսի մի իրավիճակ, երբ որևէ մի պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները, եթե դրանք նույնիսկ դե յուրե առնչությունների խնդիր ունեն, դրանք իրականում հակասեն վարչապետի տված հրապարակային ուղերձներին։ Ես ուզում եմ, որ բոլորի համար սա լինի պարզ և հստակ։ Չի կարող լինել այդպիսի իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին և դրան չհետևի կոնկրետ գործողություն»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Պարետատան նիստ

Բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները չպիտի հակասեն վարչապետի ուղերձներին:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 8 июня 2020 г.