Փաշինյանը կես բառ անգամ չի խոսելու իրական պատճառների մասին

Հայաստանում այսօր տեղի է ունեցել միանգամից երեք ԽՈՇՈՐ իրադարձություն։ Միանգամից փոխվել են երեք ամենակարևոր մարմինների ղեկավարներ՝ ԱԱԾ, ոստիկանություն եւ Գլխավոր շտաբ։

Սրանք լրջագույն և ամենախոշոր իրադարձություններն են, նույնիսկ կորոնավիրուսից ավելի կարևոր առնվազն նրա համար, որ կորոնավիրուսի դեմ պայքարն արդեն չորս ամիս է անցնում է։

Հենց հիմա Փաշինյանն ուղիղ եթերում է, բայց հաստատ վստահեցնում եմ, որ որևէ բառ այդ ԽՈՇՈՐ փոփոխությունների ընդունման պատճառների մասին պարզապես չի ասելու։ Փաշինյանը կես բառ անգամ չի խոսելու իրական պատճառների մասին։

Ու մենք դեռ պիտի հավատանք, որ հանրությունից ոչինչ չի՞ թաքցնում Նիկոլը Փաշինյան։

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանում այսօր տեղի է ունեցել միանգամից երեք ԽՈՇՈՐ իրադարձություն։ Միանգամից փոխվել են երեք ամենակարեւոր մարմինների…

Опубликовано Arsen Babayan Понедельник, 8 июня 2020 г.