Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ՀՀ ոստիկանության պետ նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վահե Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»,- նշված է նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Արման Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: