Փաշինյան Նիկո՛լ, այսօր Հայաստանի բնակիչները մահանում են կորոնավիրուսից, իսկ վաղը՝ սովից ու աղքատությունից

Հայաստանի այսօրվա ապիկար իշխանության ներկայացուցիչների անպատասխանատու, չգիտակցված գործողությունների պատճառով՝ Հայաստանի բնակիչներն ընկել են ինչպես կորոնավիրուսի մահաբեր ճահճի, այնպես էլ սոցիալապես մահացու վիճակի մեջ, այսինքն, Հայաստանի բնակչությունն այսօր մահանում է կորոնավիրուսից, վաղը կմահանա սովից ու աղքատությունից, իսկ Հայ Ժողովրդի համար ստեղծված այս մահացու ճգնաժամի գլխավոր պատասխանատուն պոպուլիստ և խաբեբա վարչապետ Փաշինյան Նիկոլն է:

Հայ ժողովուրդը մատնված է սովի և գտնվում է սոցիալական աննախադեպ ճգնաժամի մեջ, մինչդեռ  քաղաքացիներին ծաղրող ու սպառնացող Փաշինյան Նիկոլն ու նրա լակոտակրատիան շարունակում են հարստանալ ու մսխել Հայաստանի ֆինանսական ու նյութական բարիքները:

Ի սկզբանե ի վիճակի չլինելով կառավարել Հայաստանն ու առաջնորդել Հայ ժողովրդին կորոնավիրուսի պայմաններում՝ Փաշինյան Նիկոլը, Հայ Ազգի ներուժը համախմբելու փոխարեն, փոշիացրել և ոչնչացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական, ֆինանսական, գույքային բոլոր միջոցները, իսկ ներկայումս իր՝ կլոունադայի ժանրի լայվերով Հայաստանի քաղաքացիներին սպառնում՝ նրանց որակավորելով և հռչակելով մեղավորներ:

Ավելին, որպեսզի Հայաստանում կորոնավիրուսային այս ժամանակահատվածում ժողովրդի մեջ ստեղծվի վախի ու հոգեբանական ճնշման նոր մթնոլորտ, Փաշինյան Նիկոլը,  մոլագար անպատասխանատվությամբ, հայտարարում է բժշկությանն անհայտ նոր կորոնավիրուսի մասին, ինչի համար էլ արժանանում է համաշխարհային ծաղրանքի:

Փաշինյան Նիկո՛լ, Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներն ամեն օր տարատեսակ դեղեր պետք է օգտագործեն, բայց չեն կարողանում ձեռք բերել այդ դեղերը, քանզի Հայաստանում, քո ապիկար կառավարման արդյունքում, սոցիալական աղքատացումը հատել է սպառնալի աստիճանն, իսկ դեղորայքի գները, քո թողտվության արդյունքում, սահմանված են վայրի շուկայի օրենքներով:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»   կուսակցությունը Փաշինյան Նիկոլից և Հայաստանի Կառավարությունից պահանջո՛ւմ է. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ժամանակին հայտնաբերում, թեստավորում և մեկուսացում, ինչպես նաև կորոնավիրուսով բոլոր վարակվածների համար պետական անվճար բուժօգնության ամբողջական ապահովում:

Փաշինյան Նիկո՛լ, Հայաստանում կորոնավիրուսի պատճառով բոլոր մահացածների հարազատների առաջ պատասխան ես տալու բացառապես դո՛ւ:

Խաչիկ  Ասրյան

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան» կուսակցության  նախագահ