Նիկոլը փոխում է ոչ թե այդ ձախողումները տված ոլորտների պատասխանատուներին, այլ ուժային ողջ բլոկը

Երկրում ահագնացող առողջապահական դժոխքի, սոցիալ-տնտեսական կատաստրոֆայի և ձեռառնոցի դարձած պարետատան ֆոնին Նիկոլը փոխում է ոչ թե այդ ձախողումները տված ոլորտների պատասխանատուներին, այլ ուժային ողջ բլոկը:

Ի՞նչ է սա նշանակում:

  1. Նիկոլը պայքարում է ոչ թե կորոնավարակի դեմ և մարդկանց առողջության համար, այլ բացառապես սեփական իշխանությունը պահելու համար:
  2. Նիկոլը արձանագրում է, որ կիսում է ողջ պատասխանատվությունը երկիրն աղետի հասցրած ոլորտային ղեկավարների գործողությունների համար:
  3. Հողը Նիկոլի ոտքերի տակից սրընթաց է գնում, նա կորցրել է իրավիճակի նկատմամաբ վերահսկոողությունը:
  4. Սպասվում է ռեպրեսիվ նոր ալիք, որը, սակայն, կլինի ընդամենը Նիկոլի գժապետության վախճանի ագոնիան:
  5. Երկրում արձանագրված կառավարման ճգնաժամը օրեցօր վերածվում է քաղաքականի, որի միակ հանգուցալուծումը Նիկոլի հրաժարականն է

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Երկրում ահագնացող առողջապահական դժոխքի, սոցիալ-տնտեսական կատաստրոֆայի և ձեռառնոցի դարձած պարետատան ֆոնին Նիկոլը փոխում է…

Опубликовано Armen Ashotyan Понедельник, 8 июня 2020 г.