Արցախում հուլիսի 1-ից կիջեցվեն հեռախոսակապի ռոումինգ ծառայության և 7 այլ ներքին ծառայությունների սակագներ

Հունիսի 8-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և  տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանին և  հանձնաժողովի պատասխանատուներին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Միքայել Վիրաբյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԱԺ նախագահին է ներկայացրել հանձնաժողովի գործունեության հիմնական ոլորտները և  դրանցում սպասվող փոփոխությունները: Հանձնաժողովի նախագահը, խոսելով առաջիկայում սպասվող փոփոխությունների մասին, նշել է, որ հուլիսի 1-ից կիջեցվեն հեռախոսակապի ռոումինգ ծառայության և  ևս 7 ներքին ծառայությունների սակագներ: Միքայել Վիրաբյանի փոխանցմամբ, այդ ոլորտի հաջորդ նվազումը նախատեսվում է հունվարի 1-ից:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, գոհունակություն հայտնելով հանձնաժողովի կատարած աշխատանքից, հույս է հայտնել, որ բարեփոխումները շարունակական բնույթ կկրեն և  կտարածվեն նաև  հանձնաժողովի շրջանակում կարգավորվող մյուս ոլորտներում:

Հանձնաժողովի աշխատանքների հետագա զարգացման գործում երկուստեք կարև որվել է օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև  ԱԺ արտադրության և  արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը: