Օնիկ Գասպարյանը կնշանակվի ԶՈՒ ԳՇ պետ, Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրեն, Վահե Ղազարյանը՝ ոստիկանապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ կատարելու որոշում է կայացրել։ Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարևոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ:

Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:

Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»,- գրել է Փաշինյանը: