Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվե՞լ են կորոնավիրուսից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ վարչապետը։

«Սիրելի հայրենակիցներ, հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև  երեկ:

Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և  հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարև որ է, որ մենք բոլորս առողջ ենք և  ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:

Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,- գրել է վարչապետը: