Այստեղ են ասել. ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան

Հեղինակավոր FORBES ամսագիրն անցյալ ուրբաթ հրապարակել է աշխարհի 100 երկրների վարկանիշը՝ կորոնավիրուսային անվտանգության չափանիշներով:

Վարկանիշը կազմվել է Deep Knowledge Group հետազոտական կոնսորցիումի ուսումնասիրությունների հիման վրա և հաշվի է առել 130 չափորոշիչներ:

Ամենաանվտանգ երկրների առաջատար հնգյակն է՝ Շվեյցարիան, Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրն ու Ճապոնիան:

Հայաստանն այս վարկանիշում զբաղեցնում է անփառունակ 81-րդ տեղը, բոլոր եվրոպական երկրների մեջ՝վերջինններից, շրջանցելով միայն Մոլդովային և Ալբանիային:

Մեր ցուցանիշը վատագույնն է նաև տարածաշրջանային երկրների շարքում՝ Թուրքիա 37, Վրաստան 39, Ռուսաստան 61, Իրան 73, Ադրբեջան 75:

Այս տվյալները Նիկոլին ուղարկեք, թող հաջորդ 100 փաստի մեջ նշի:

Այստեղ են ասել. ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Հեղինակավոր FORBES ամսագիրն անցյալ ուրբաթ հրապարակել է աշխարհի 100 երկրների վարկանիշը՝ կորոնավիրուսային անվտանգության…

Опубликовано Armen Ashotyan Понедельник, 8 июня 2020 г.