Հայաստանը հավակնում է դառնալ կերպարվեստի Երուսաղեմ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդման հյուրն է «Կերպարվեստ» ամսագրի հիմնադիր, խմբագիր Վրեժ Առաքելյանը։

Հայաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան «Կերպարվեստ» պարբերականը լույս է տեսել 2003 թվականից և 2014-ին ֆինանսավորում չլինելու պատճառով դադարել է տպագրվել, սակայն նախորդ տարի այն  նորից սկսեց հրատարակվել արդեն որպես անկախ ամսագիր։ Վրեժ Առաքելյանը ներկայացրեց, որ իրենց առաքելությունն է  Հայաստանը կերպարվեստի յուրօրինակ Երուսաղեմ դարձնելը, ուխտատեղիի վերածելը, ամսագրի առաջին իսկ էջում Վրեժ Առաքելյանն ուղերձ է հղել արվեստասեր հանրությանն ու նկարիչներին, երկրի իշխանություններին և կառավարությանը՝ աջակցել ամսագրի առաքելությանը՝ Հայաստանը դարձնել «կերպարվեստի Երուսաղեմ»։

Մեկ այլ նպատակ է՝ 3-րդ հան­րա­պե­տու­թյու­նում վե­րա­կանգ­նել ար­վես­տի մե­կե­նա­սու­թյան ավան­դույ­թը, որը մեզանում լայնորեն տարածված է եղել, մենք ունեցել ենք նշա­նա­վոր մե­կե­նաս­ներ Ա­լեք­սանդր Ման­թա­շյա­ն, Մի­քա­յել Ա­րա­մյան­ց, Գա­լուստ Գյուլ­բեն­կյա­ն և Տիգ­րան Խան-Քե­լե­կյա­ն։

«Մենք ստեղ­ծե­լ ենք «Հայ կեր­պար­վես­տի մե­կե­նաս» պատ­վո ա­տյա­նը, սպա­սե­լով մեր օ­րե­րի կեր­պար­վես­տի մե­կե­նաս­նե­րի արթ­նաց­մա­նը»,- մեզ հետ զրույցում ասաց հաղորդման հյուրը։

Մանրամասները՝ տեսանյութում