Լարվածության աճ Հյուսիսային Սիրիայում

Հալեպի և Լաթաքիայի նահանգներում սիրիական բանակի և շիական աշխարհազորայինների դիրքերի վրա համեմատաբար վերջերս բանակի և ահաբեկիչների հարձակումը կազմակերպելու Թուրքիայի փորձից հետո, Սիրիայի ռազմավարական իրավիճակը սկսել է սպառնալից վատթարանալ: Հասկանալի է, որ բոլոր շահագրգիռ պետությունները, և առաջին հերթին՝ Իրանն ու Ռուսաստանը ուշադիր հետևում են իրադարձություններին: Իրանն առնվազն այն պատճառով, որ թուրքերի և ահաբեկիչների դեմ «Հըզբոլլահ»-ից լիբանանյան շիաների գործողություններում, ինչպես հաղորդվում է Սիրիայից, որոշակի մասնակցություն են ունեցել իրանական ռազմական խորհրդականները: Դա ճիշտ է, թե ոչ, մենք ի վիճակի չենք հետաքննություն անցկացնել, բայց կասենք, որ դա շատ հավանական է, մանավանդ, եթե իրանցի խորհրդականները ներկայացնում էին իրանական հատուկ նշանակության ուժերից որևէ մեկը, օրինակ՝ «Քոդս» կամ «Սաբերին» (ԻՀՊԿ արագ արձագանքման ուժեր) կամ «Թաքավարան» (ծովային):

Արդյունքում, մայիսի 25-ին սկսել են հաղորդումներ տարածվել այն մասին, որ Սիրիան և իր զորքերը սկսել են բոլորովին նոր մարտավարություն օգտագործել: Սիրիական ավիացիան օդային հարված է հասցրել Իդլիբ նահանգի գյուղական տարածքում, որն ուղղված էր «սիրիական զինված ընդդիմության» կազմի մեջ մտնող, Թուրքիայի կողմից աջակցություն վայելող  խմբավորումներից մեկի հրամանատարի դեմ: Ըստ լիբանանյան «Al-Masdar News» գործակալության դաշտային աղբյուրների՝ անօդաչու թռչող սարքը գրոհել է մեքենան, որի մեջ գտնվում էր թուրքամետ «Ազգային-ազատագրական ճակատի» 1-ին բրիգադի հրամանատարը՝ Աբու Ահմադ մականունով: Ըստ ռազմական աղբյուրների տվյալների՝ «1-ին բրիգադի» հրամանատարը և նրա հետ գտնվող խմբավորման զինյալները ոչնչացվել են: Ինչպես նշում է «Al-Masdar News»-ը՝ վերջին օրերին Իդլիբի դեսկալացիոն գոտում ընդհանուր առմամբ շարունակվող հրադադարի ֆոնին, կառավարական զորքերը որդեգրել են ահաբեկչական և Թուրքիայի աջակցությունը վայելող «չափավոր» խմբավորումների դաշտային հրամանատարների նպատակային վերացման մարտավարությունը: Սիրիական բանակին նախկինում հաջողվել էր վերականգնել այդ արաբական հանրապետության հյուսիս-արևմուտքում կորցրած բոլոր տարածքները, որոնք կորցրել էին «Հուրաս ադ-Դին» և «Թուրքստանի իսլամական կուսակցություն» ահաբեկչական խմբավորումների կողմից խոշոր հարձակման արդյունքում: 48 ժամվա ընթացքում կառավարական զորքերը անցել են հակահարձակման Իդլիբ և Համա նահանգների վարչական սահմանի Ալ-Գաբ հարթավայրում՝ գրոհայիններին դուրս մղելով իրենց դիրքերից: Իդլիբի դեսկալացիոն գոտում ստատուս քվոն,  մարտի 6-ից հրադադար հաստատելուց հետո վերականգնվել է մայիսի 11-ի երեկոյան: Սիրիական բանակը ահաբեկիչներին դուրս է մղել մայիսի 10-ի առավոտյան գրավված Ալ-Գաբ հովտում գտնվող Թանջարի և հարակից գյուղերի բնակավայրերից:

Այս իրադարձություններից հետո ռուսաստանյան մամուլում հայտնվել են հրապարակումներ, որոնք ենթադրում էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին չի կատարում որևէ համաձայնություն, և Ռուսաստանի և Թուրքիայի միջև մարտի 5-ի պայմանավորվածությունը չեղարկման շեմին է: Հրապարակումների հեղինակները հուշում էին, որ բացառված չէ նաև Ռուսաստանի «միջամտությունը» սիրիական բանակի և աշխարհազորայինների գործողություններին: Իսկ այնուհետև տեղի է ունեցել անսպասելին, սակայն արդեն Սիրիայի արևելքում: Նախ և առաջ, սիրիական քրդերը անսպասելիորեն հայտարարել են, որ «հոգնել են» գործել առանձնացված և մասնատված լինելուց: Ի՞նչ է սա նշանակում՝ կտեսնենք, իհարկե: Բայց դա տեղի է ունեցել ինչպես Հալեպ և Լաթաքիա նահանգներում (այսինքն՝ Թուրքիայի և ահաբեկիչների հարձակման փորձ), այնպես էլ Սիրիայի արևելքում տարօրինակ իրադարձությունների ֆոնին։ Երկրորդ, մայիսի 27-ին սիրիական բանակի մի ստորաբաժանում թույլ չտվեց ամերիկյան ռազմական շարասյանն անցնել հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Հասեքե գավառի Ալ-Դարդարա գյուղ: Ըստ «Al-Masdar News» գործակալության տեղական աղբյուրների՝ ԱՄՆ զինվորականների գլխավորությամբ մի քանի զրահապատ մեքենաներից բաղկացած շարասյունը մոտեցել է կառավարական ուժերի դիրքերին Ալ-Դարդարայի սահմաններից դուրս։ Հասնելով նրանց, ԱՄՆ զինված ուժերը ստիպված եղան շրջվել այն բանից հետո, երբ սիրիական զորքերը «կտրուկ» հրաժարվել են բավարարել անսպասելի հյուրերի պահանջը: Զեկույցում ասվում է, որ շարասյունը բաղկացած էր ԱՄՆ զորքերից և հիմնականում, քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) մարտիկներից, որոնք վայելում են տարածաշրջանում ամերիկյան զորքերի աջակցությունը: Մայիսի 27-ի միջադեպը վերջին տասը օրվա ընթացքում իր տեսակի մեջ երկրորդն էր, նշում է «Al-Masdar News»-ը: ԱՄՆ զինված ուժերը նման վերաբերմունքի են բախվում ոչ միայն Բաշար ալ-Ասադի զինծառայողների, այլև Սիրիայի հյուսիս-արևելքում պարեկություն իրականացնող Ռուսաստանի ռազմական ոստիկանության կողմից: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ երկուսն էլ արգելափակել են ամերիկյան շարասյուների անցումը: Ընդ որում՝ «ճանապարհների վրա պատերազմի» առանձին դրվագներում, միջադեպեր հրահրողները Սիրիայում Դամասկոսի կամքին հակառակ գտնվող ամերիկյան զորքերն էին: Չի բացառվում, որ Սիրիան և Ռուսաստանը այսպիսի «փափուկ» մեթոդով ակնարկում են ամերիկացիներին, թե՝ ժամանակն է, որ նրանք փախչեն Սիրիայից:

Սերգեյ Շաքարյանց