Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Վարակվածների և մահացածների թվով ԱՄՆ-ը առաջինն է. վերջին տվյալներ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 102 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 406 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 466 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 007 հազար 449 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 112 հազար 469 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 691 հազար 962-ի, մահերինը՝ 37 հազար 312-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձել է երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 476 հազար 658 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 5 հազար 971 մարդ:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 630 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 286 հազար 194 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 452: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային՝ հայտնվելով 6-րդ տեղում:

Հնդկաստանում առկա է 258 հազար 090 հաստատված դեպք: Մահերի թիվը կազմում է 7 հազար 207: Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իտալիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 234 հազար 998, մահերինը՝ 33 հազար 899: Իտալիային հաջորդում է Պերուն, որն էլ իր հերթին վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է 196 հազար 515 ընդհանուր, 5 հազար 465 մահվան դեպքով:

Գերմանիայում առկա է 185 հազար 869  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 8 հազար 776 մարդ: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 171 հազար 789-ի, մահացածներինը՝ 8 հազար 281-ի:

Թուրքիաում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 170 հազար 132 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 4 հազար 692 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 4 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 040 է, որից ապաքինվել է 78 հազար 341-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 810-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: