Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 195 դեպք, ապաքինվել է 85 քաղաքացի

Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 195 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է  13325-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 211 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված բուժայցելուների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 72 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 283-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 85 է, ընդհանուր առողջացածներինը՝ 4 099, փաստացի բուժվողներինը՝ 8 943 (մեկ օրում ավելացել է 99-ով): Մեկ օրում թեստավորվել է 829 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 70 000 քաղաքացի: