COVID-19-ի երկրորդ ալիքն ավելի ընդգրկուն կլինի. նախազգուշացնում է ճապոնացի վարակաբանը

«Մինչև այժմ, Ճապոնիայում և այլ երկրներում անցկացված հակամարմինների թեստերի վերաբերյալ շատ քիչ դրական արձագանքներ կան: Սա նշանակում է, որ բնակչության մնացած մասը՝ մոտ 99 տոկոսը, չի հիվանդացել: Այսպիսով, հնարավոր է, որ երկրորդ ալիքի դեպքում վարակվածների թիվը ավելի մեծ լինի, քան առաջինի դեպքում: Երբ 60 տոկոսով կունենանք հակամարմիններ, ապա վարակների նոր ալիքը չի վախեցնի և չի տարածվի, բայց սա դեռ շատ հեռու է»,- ասել է վարակաբանը:

Դրանում նա տեսնում է երկրորդ ալիքի հիմնական վտանգներից մեկը` առողջապահական համակարգը հնարավոր է պատրաստ չլինի միանգամից ընդունելու հսկայական թվով հիվանդների:

Մասնագետի համոզմամբ,  քանի դեռ չկա ժամանակի փորձարկում անցած պատվաստանյութ, COVID-19-ը կարող է ալիքներով գալ, և մարդիկ ստիպված կլինեն պարբերաբար ապրել ինքնամեկուսացման մեջ և վերադառնալ իրենց բնականոն կյանքին՝ դրա անկման դեպքում:

«Հնարավոր է, որ լինի ոչ միայն երկրորդ, այլև ուրիշ ալիքներ, և մենք կապրենք պարբերաբար ինքնակամ մեկուսացման և սահմանափակումների թուլացման ժամանակահատվածներում: Ինչպես Կորեայում է. նրանք կրկին հայտարարեցին ինքնակամ մեկուսացման ռեժիմի ներդրման մասին՝ պայմանավորված վարակների աճով: Նման բան կարող է տեղի ունենալ նաև այլ երկրներում»,- եզրափակել է փորձագետը: