G20-ի երկրները ավելի քան 21 միլիարդ դոլար կտրամադրեն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

G20-ի պետությունները և հրավիրված երկրները կտրամադրեն ավելի քան 21 միլիարդ դոլար՝ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար:

«G20-ը հրավիրված երկրների հետ միասին, համակարգում է COVID-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու գլոբալ ջանքերը: G20-ի անդամներն ու հրավիրված երկրները խոստացել են ավելի քան 21 միլիարդ դոլար՝ աջակցելու համար ամբողջ աշխարհում առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը», – նշված է G20-ի պաշտոնական կայքում:

Այս միջոցները կօգտագործվեն ախտորոշման, պատվաստանյութերի մշակման, բուժման, ինչպես նաև հետազոտությունների համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի համավարակի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակի ավելի քան 6,8 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 398 հազար մարդ: