Ժողովուրդը և պետությունը քաղաքականության ձևավորման փորձադաշտ չեն

Երկրում ստեղծված իրավիճակը պարտադրում է այսօր տալ սթափ գնահատականներ և գտնել միասնական լուծումներ: Կառավարության «խոստումնալից» օրակարգը չի ծառայում օրվա ճգնաժամային իրավիճակից դուրս գալու անհրաժեշտությանը: Իշխանության բացթողումներն ու ձախողումները ժողովրդի սպասելիքների չարդարացման, ոչ հասցեավորված քաղաքականության և ոչ կառուցողական մոտեցման արդյունք են: Տնտեսական հեղափոխությունը և ներդրումային քաղաքականությունը ձախողված է, ոչ պրոֆեսիոնալիզմի, փորձի պակասի և անկայուն քաղաքական օրակարգի բացահայտ օրինակ են։ Ճգնաժամային այս փուլում դեմոկրատական իրական արժեքները կրող իշխանությունը պետք է ընտրեր համախմբման և միավորման քաղաքականություն: Ներկա իրավիճակում չկա կուսակցական պատկանելիության կամ անձի պաշտանմունքի առաջմղում, կա հանուն հայ ժողովրդի պայքարելու միասնական քաղաքականության առաջնահերթություն:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Ժողովուրդը և պետությունը քաղաքականության ձևավորման փորձադաշտ չեն Երկրում ստեղծված իրավիճակը պարտադրում է այսօր տալ…

Опубликовано Վահե Էնֆիաջյան / Vahe Enfiajyan Пятница, 5 июня 2020 г.