Արայիկ Հարությունյանը Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Քաշաթաղի շրջան (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Քաշաթաղի շրջան և հետևել բերքահավաքի գործընթացին։ Այս մասին Արցախի նախագահը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Այսօր ԱՀ մի խումբ պաշտոնյաների և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին այցելել էինք մեր հանրապետության ամենագործունյա հատվածներից՝ Քաշաթաղի հարավային թև, որտեղ մեկնարկել են գարու բերքահավաքի աշխատանքները: Նախնական արդյունքները կարծես թե գոհացուցիչ են, սակայն օրվա ամենակարևոր թեման, որը ցանկանում եմ առանձնացնել, նախընտրական խոստումներիցս հերթականը՝ նոր ասֆալտապատ մայրուղու կառուցման ծրագիրը, կյանքի կոչելն է. այն Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Մայր Հայրենիքին: Դա նոր մեկնարկ կլինի մեր հանրապետության հարավային գոտու տարածքների իրացման, տնտեսական զարգացման և հայրենադարձությանը զարկ տալու առումներով»,-գրել է Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Շուտով կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը

Հարգելի՛ հայրենակիցներԱյսօր ԱՀ մի խումբ պաշտոնյաների և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին այցելել էինք մեր հանրապետության ամենագործունյա հատվածներից՝ Քաշաթաղի հարավային թև, որտեղ մեկնարկել են գարու բերքահավաքի աշխատանքները: Նախնական արդյունքները կարծես թե գոհացուցիչ են, սակայն օրվա ամենակարևոր թեման, որը ցանկանում եմ առանձնացնել, նախընտրական խոստումներիցս հերթականը՝ նոր ասֆալտապատ մայրուղու կառուցման ծրագիրը, կյանքի կոչելն է. այն Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Մայր Հայրենիքին: Դա նոր մեկնարկ կլինի մեր հանրապետության հարավային գոտու տարածքների իրացման, տնտեսական զարգացման և հայրենադարձությանը զարկ տալու առումներով:

Опубликовано Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan Пятница, 5 июня 2020 г.