Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի արձակել է ավելի քան 1000 կրակոց

Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 1000 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին՝  շարունակելով  վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները: