Ոստիկանությունը ուժային կառույց է և կարող է ու պետք է ուժ կիրառի. Փաշինյանն արձագանքել է դիմակ չկրող քաղաքացուն ուժով բերման ենթարկելուն (տեսանյութ)

Քաղաքացին տեսանկարահանել է, թե ինչպես են Ոստիկանության աշխատակիցները ուժ կիրառում Երևանի այգիներից մեկում մի քաղաքացու նկատմամբ, ձեռնաշղթաներ հագցնում և բերման ենթարկում՝ դիմակ չկրելու համար:

Քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի:

Սա իմ պահանջն է ոստիկանությունից, սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,-գրել է նա:

Ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ քաղաքացին Ոստիկանություն է բերվել ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»:

Քաղաքացուն բերման ենթարկելու կադրերը ներկայացնում ենք ստորև.

Ոստիկանների ստորությունը։

#Շտապ #Տարածեք Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն։ Ժողովուրդ ոտքի կանգնեք, սա արդեն անթույլատրելի է, սա ստորություն է, սա կլանիզմից անցնում է։ Տեսեք ինչպես է ոտքը դնում մարդու պարանոցին։ Այս քաղաքացու փոխարեն, կարող ենք լինել մենք յուրաքանչյուրս, այն ինչ արեցին այս քաղաքացու հետ, նույնը կանեն մեզանից յուաքանչյուրի հետ, տեսանյութը հենց նոր է նկարահանվել։ Կոչ եմ անում բոլորիդ միավորվել։ Այս ոստիկանները հենց այս պահին պիտի պատասխանատվության ենթարկվեն։

Опубликовано Manuel Manukyan/ Մանուել Մանուկյան Пятница, 5 июня 2020 г.