Հոգեբանական ճնշում սա չի կարող դիտարկվել, սա հանրային մոբիլիզացիայի կոչ է․ «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողի այն հարցադրմանը, թե հոգեբանական ահաբեկչություն չի՞ համարում, որ վարչապետը իր էջում ֆոտոշարք է հրապարակում (Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշել է, որ դա հոգեբանական ահաբեկչություն է և մարդու իրավունքների կոպիտ խախտում), «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց, որ եթե նման հրապարակումները կարող են հանրության վրա որոշակի բարոյական ճշման գործիք հանդիսանալ, ապա դրանք բացառապես արդարացված են՝ հանրային առողջության տեսանկյունից։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նշեց․ «Նախ հոգեբանական ճնշում սա չի կարող դիտարկվել, սա հանրային իրազեկում է և հանրային մոբիլիզացիայի կոչ։ Ի սկզբանե վարչապետը հայտարարեց՝ սա որևէ կերպ պախարակման համար չի արվում, որևէ կերպ հանրային խարազանման համար չի արվում, սա պարզապես ֆիքսում է տվյալ իրավիճակը, թե ինչպիսի համատարած խախտումներ են տեղի ունենում»։

Մանրամասները՝ տեսանյութում