Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է. նա կդառնար 27 տարեկան։

Աշոտ Շահբազյանը ծնվել է 1993 թվականին, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Սովորել է Ախուրյան գյուղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Ինստիտուտն ավարտելուց հետո Աշոտը վիճակահանության չմասնակցեց, այլ կամովին ընտրեց Ջրականում (Ջաբրայիլ) ծառայելը: Ընտանիքում Աշոտ Շահբազյանի հայրը՝ Կարապետ Շահբազյանը, ազատամարտիկ էր, դեռևս 1992 թվականից կամավոր մասնակցել է Արցախյան պատերազմին: Բանակում լավ ծառայության համար Աշոտը ստացել է լեյտենանտի կոչում:

2016 թ. լեյտենանտ Շահբազյանը մասնակցել է  Ջրականի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Զոհվել է Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ։

Մերօրյա հերոսը ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: