Եթե ներկայացվեն մարդկային պատմություններ, կոնկրետ մարդկանց օրինակով հիվանդության ընթացք, և այլն, ապա անմիջապես կդադարեն խոսակցությունները՝ թե «սաղ սուտ ա»

Երկրորդում եմ կորոնավիրուսի զոհերի անունները գաղտնի պահելու վերաբերյալ Միհրան Հակոբյանի մտահոգությունը։ Ավելին, կարծում եմ, որ անհրաժեշտ է հրապարակել նաև հիվանդների և առողջացածների ցուցակները։ Այս դեպքում մարդիկ կկարողանան իրենք կարգավորել իրենց շփումները, և ոչ թե սպասել, որ պարետատունը իրենց տեղորոշման տվյալներով հայտնի, որ շփումներ են ունեցել վարակակիրների հետ և այնուհետև որևէ քայլ չձեռնարկի՝ ոչ անուն հայտնի, ոչ թեստավորում անցկացնի, ոչ մեկուսացում իրականացնի։ Քանի որ արդեն անցնում ենք քաղաքացիների ինքնակառավարման ռեժիմին, ապա նման պարզունակ հարցը՝ որ շփում է եղել վարակակրի հետ, քաղաքացին ինքն էլ կարող է իմանալ, առանց դրա համար թանկարժեք կառավարություն պահելու։ Ավելին, կոնկրետ տեղավայրերի, ձեռնարկությունների անունները նշելը մարդկանց կստիպի հարաժարվել այդ տարածքներ գնալուց, խուսափել այդ ձեռնարկություններից օգտվելուց, ինչը կարող է ազդի նրանց բիզնեսների վրա, բայց դրա փոխարեն կյանքեր կփրկի։

Կոնկրետ հիվանդների ու մահացածների տվյալները նաև ծայրահեղ աչալրջություն կառաջացնեն։ Այս դեպքում խոսքը կգնա կոնկրետ մարդկանց մասին, այլ ոչ թե ինչ-որ «վիճակագրական մեռելների», որոնք անցած տարի այլ հիվանդություններից էին մահացել, այս տարի էլ՝ կորոնավիրուսից։ Ավելին, եթե ներկայացվեն մարդկային պատմություններ, կոնկրետ մարդկանց օրինակով հիվանդության ընթացք, և այլն, ապա անմիջապես կդադարեն խոսակցությունները՝ թե «սաղ սուտ ա»։

Ի վերջո, եթե անգամ վարչապետի դեպքում գիտենք հիվանդության մասին, ապա այլ հիվանդների տվյալներն իմանալը ինչ-որ անբարոյական հարց չի կարող լինել։ Եթե սկզբնական շրջանում տվյալները գաղտնի պահելը պանիկայից խուսափելու համար էր, ապա այժմ մի փոքր պանիկան չի խանգարի համավարակի նկատմամբ լուրջ վերաբուրմունք ստեղծելու համար։ Եթե առաջ հիվանդների տվյալների չհրապարակման պաշտոնական բացատրությունը անհատական տվյալների պահպանությունն էր, ապա այժմ այնքան անհատական տվյալներ են բացահայտվել՝ սկսած հեռախոսները գաղտնալսելուց մինչև բանկի հաշիվները դիտարկելը, որ անհատական տվյալները դարձրել են լիբերալական սեթևեթանք։

Համոզմունք է տարածվում, որ տվյալները գաղտնի են պահվում ինչ-ինչ կոռուպցիոն գործարքներ պարտակելու համար։ Իմանալով ներկա իշխանությունների ագահությունը`նման կասկածները կարող են տեղին լինել։ Ավելին, հերքելու համար լուրերը, թե՝ «սաղ սուտ ա, հատուկ են անում, որ փող ուտեն», կարծում եմ`անհրաժեշտ է հրապարակել նաև համավարակի կանխարգելմանն ուղղված ծախսերը, որոնք ավելի խիստ են պահպանվում, քան Հայաստանի սպառազինությունների տվյալները, կամ պետական պաշարները։ Ինչ անահատական տվյալ էլ, որ մնացել է գաղտնի այս ամենից հետո, հրապարակվում է վարչապետի էջում խմբակային նկարների տեսքով։

Անունների բացահայտումը և համավարակային ծախսերի հրապարակումը միայն կարող է նպաստել կառավարության հանդեպ վստահության ամրապնդմանը և համավարակի տարածումը դանդաղեցնելուն։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Երկրորդում եմ կորոնավիրուսի զոհերի անունները գաղտնի պահելու վերաբերյալ Միհրան Հակոբյանի մտահոգությունը։ Ավելին,կարծում…

Опубликовано Aghasi Yenokyan Четверг, 4 июня 2020 г.