Մոսկվայում կիրառվել է COVID-19-ի բուժման փորձարարական մեթոդ

Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան քաղաքային գիտահետազոտական ​​ինստիտուտի շտապօգնության բաժանմունքը  կիրառում է COVID-19-ը հիպերբարային թթվածնացման (թթվածնով հիվանդին հագեցնելու մեթոդ) միջոցով բուժելու փորձարարական մեթոդ (ГБО), 25 բուժառու արդեն ստացել է 100-ից ավելի բարոսեանսներ: Այս մասին ասված է քաղաքապետի և մայրաքաղաքի կառավարության պաշտոնական պորտալի մեջ:

«Նման միջամտության խնդիրն է՝ խուսափել հիվանդին թոքերի օդափոխության արհեստական ​​ապարատին միացնելուց: Հիպերբարային թթվածնացման սեանսներն իրականացվում են այլ թերապիայի հետ համատեղ»,- ասել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի կլինիկական հանձնաժողովի անդամ Սերգեյ Պետրիկովը:

«Բժիշկները ընդգծել են, որ սեանսից հետո հիվանդներն ավելի լավ են զգում, շնչառության և արյան թթվածնի մակարդակը կարգավորվում է: Բացի այդ, հիպերբարային թթվածնացումը ուժեղացնում է հակավիրուսային և հակաբակտերիալ թերապիայի ազդեցությունը, ինչպես նաև նվազեցնում է դրա կողմնակի ազդեցությունները: Այս ամենը նպաստում է հիվանդների ապաքինմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամբողջ ժամանակաշրջանում Մոսկվայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 189 հազար դեպք, արդեն բուժվել է 94,7 հազարը, մահացել է 2806 մարդ: