Եվ ուրեմն քանի որ սկսել եք, պետք է ավարտին հասցնեք. հանձնաժողովը պետք է գնահատական տա այս դավադիր վարքագծին

Այսօր 2016-ի ապրիլյան իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ դիրքերում մեր զինուժը սպառազինության, վառելիքի, սննդի խնդիր չի ունեցել:

Ըստ այդմ, արձանագրենք, որ տարիներ շարունակ պետականաքանդ շրջանակները՝ գրանտակերները, ապազգային իբր ընդդիմադիրները, իբր իրավապաշտպանները, գործող իշխանության հետ սերտ առնչվողները դավաճանական քարոզ են արել՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության և իշխանությունների:

Եւ ուրեմն քանի որ սկսել եք, պետք է ավարտին հասցնեք. հանձնաժողովը պետք է գնահատական տա այս դավադիր վարքագծին:

Ապրիլյան պատերազմում մենք բոլորս հաղթել ենք Ադրբեջանին: Հաղթել ենք մեր միասնության շնորհիվ, ժողովրդի և օրվա հրամանատարության, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Ակնհայտ է մի բան, որ նախկին իշխանությունները ճիշտ էին:

Հ.Գ. Հաջորդը «ջրվելու» է համատարած թալանի մասին միֆը:

Հեքիաթասացները իրենց գերագույն-գլխավորի՝ պրն. աննախադեպի առաջնորդությամբ պետք է հեռանան:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այսօր 2016թ.-ի ապրիլյան իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմի…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Четверг, 4 июня 2020 г.