Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած ամենաերիտասարդը 33 տարեկան էր

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 596 նոր դեպք, ապաքինվել է ևս 45 մարդ:

Արձանագրվել է մահվան 7 դեպք: Բուժառուները եղել են 72 (տղամարդ), 69 (կին), 78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով, նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 69 է: