Ալեն, տղա՞ ես, ժամը մեկ հանրաքվե անցկացրու (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում զրուցեցինք ՀՀԿ ԵԿ անդամ Հովհաննես Խաչատրյանի հետ։

Անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին՝ Հովհաննես Խաչատրյանն ընդգծեց, որ այժմ երկիրը կոլապսի մեջ է գտնվում և դրա միակ ելքը վարչապետ Փաշինյանի օր առաջ հրաժարականն է։

Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում ՀՀ իշխանությունների «տապալման» պատճառը, ըստ մեր զրուցակցի, անպատասխանատվությունն ու անփորձությունն է։

Հովհաննես Խաչատրյանն անդրադարձ կատարեց հանրաքվեի անցկացմանը՝ նշելով, որ եթե իշխանությունները վստահ լինեին «այո»-ի «հաղթանակին», ապա այն չէին չեղարկի։

Խոսելով ներկայիս իշխանությունների հրաժարականի մասին՝ Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ երկրում կան պրոֆեսիոնալներ, ովքեր գալով իշխանության, երկիրը կարող են հանել այս ճգնաժամային իրավիճակից, որոնցից մեկը ՀՀԿ-ն է։

Թե որքանով հասարակությունը կվստահի հանրապետականներին, մեր զրուցակիցը ընդգծեց, որ հասարակության մի ստվար զանգված սպասում է ՀՀԿ-ի գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում