Իրանի ՆԳՆ. ԱՄՆ-ը փորձել է քաղաքացիական պատերազմ հրահրել Իրանում

Այսպիսով, Իրանը սկսել է բացահայտել խաղաքարտերը: Եվ այս կապակցությամբ մայիսի 24-ի IRNA գործակալության հաղորդումը առավել քան ժամանակին է: Այդ օրը Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ռահման Ֆազլին իր թուրք պաշտոնակից Սուլեյման Սոյլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ «Իսլամական Հանրապետությունում քաղաքացիական պատերազմ հրահրելու ԱՄՆ-ի փորձերը ձախողվել են»: Իրանի ներքին գործերի նախարարի խոսքերով՝ «ԱՄՆ պատժամիջոցներն ուղղված են Իրանում սոցիալական կյանքի հետ կապված խնդիրներ ստեղծելուն՝ երկրի ներքին գործերին միջամտելու պատրվակներ գտնելու նպատակով»: Սակայն Թեհրանի արդյունավետ հակագործողությունները «հուսահատության են հասցրել ԱՄՆ-ին՝ Իրանում անկայունության, անվտանգության դեֆիցիտ և քաղաքացիական պատերազմ ստեղծելու փորձերում»: Ֆազլին բարձր է գնահատել Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը, որոնք «դատապարտում են ԱՄՆ հակաիրանական ուղղվածությունը»՝ ավելացնելով, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը փորձում է միջամտել այլ երկրների ներքին գործերին: Սատարելով «հակահեղափոխական տարրերին», ամերիկյան ԶԼՄ-ները ջանք չեն խնայել Իրանում անկարգություններ հրահրելու համար, բայց ձախողել են»,- շարունակել է Իրանի ներքին գործերի նախարարը:

Այսպիսով, պետական շատ ​​բարձր մակարդակով Թեհրանը բացահայտորեն մեղադրել է ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ իրականացրած դիվերսիոն գործողությունների համար, որոնք, բացի «հակաիրանական պատժամիջոցներից», նպատակ ունեին երկրում քաղաքացիական պատերազմ հրահրել: Արդեն գրեթե երկու տարի է, ինչ նախազգուշացնում ենք հայ հասարակությանը այն մասին, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը մեր տարածաշրջանում կենտրոնացած է հենց Իրանում ներքին պառակտում առաջացնելու փորձի վրա և, բնականաբար, ԱՄՆ ռազմական միջամտության նախադրյալների ստեղծման վրա: Նախարար Ֆազլին հաստատել է դա: Այնուհետև հեռախոսային զրույցի ընթացքում նա տարածաշրջանի երկրներին կոչ է արել ուժեղացնել անվտանգությունը, քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Իրանցի նախարարը ողջունել է Թուրքիայի հետ փոխշահավետ համագործակցությունը սահմանային հարցերում, կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարում: Նա հաստատել է, որ Իրանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, որպեսզի կանխեն ընդհանուր սահմանում ահաբեկչական խմբավորումների կողմից դիվերսիաները: Եվ այստեղ շատ նրբություններ կան: Այդ մասին մենք առանձին և ավելի մանրամասն կգրենք․ մայիսին իրանցիները առնվազն երեք անգամ խափանել են ահաբեկչական ագրեսիայի փորձերը, իսկ երեք դեպքերից երկու դեպքում այդ փորձերն արվել են հենց Իրանի արևմտյան սահմաններում, այսինքն՝ կա՛մ Թուրքիայից, կա՛մ իրանա-թուրքական սահմանի մոտակայքում գտնվող ինչ-որ տեղից::

Անդրադառնալով Իրան-Թուրքիա գազատարի վթարի հետևանքով առաջացած խնդիրներին՝ Իրանի ՆԳՆ ղեկավարն իր թուրք գործընկերոջը հորդորել է «զբաղվել այդ հարցով»: Հիշեցնենք, որ իրանական գազի արտահանումը Թուրքիա դադարեցվել էր դեռ մարտի 31-ին՝ թուրքական կողմից խողովակաշարի պայթյունի պատճառով, որի հետևում կանգնած են քուրդ պարտիզանները: Սակայն խնդիրն այն է, որ մայիսի վերջում, Լիբիայում տեղի ունեցած թուրքական միջամտության կապակցությամբ, ստացվում էին հաղորդումներ այն մասին, որ Թուրքիան չի շտապում վերականգնել Իրան-Թուրքիա գազատարը: Եվ դրանում կասկածում էին Իսրայելի որոշ գործողություններ, որը, այնուամենայնիվ, դիմել է Անկարայի հետ առանձին բանակցությունների՝ Միջերկրական ծովի շելֆի հարցի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Թուրքիան պայքարում է այն բանի համար, որ հնարավորություն ունենա ապօրինի գազ արդյունահանել Միջերկրական ծովի շելֆից:

Մայիսի 24-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում նախարար Ֆազլիի բերած վկայությունները խոսում են այն մասին, որ Միացյալ Նահանգները (և Իսրայելը, որպես ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակից) դեռևս խաղադրույք է անում, որ հնարավոր կլինի հասնել ներքաղաքական պառակտման, որը կվերածվի քաղաքացիական պատերազմի: Եվ չի կարելի բացառել, որ ամերիկացիներն ու սիոնիստները երազում են այդպիսի քաղաքացիական պատերազմի արդյունքում Իրանի տարանջատման մասին: Ի վերջո, իրանական հատուկ ծառայություններն ունեն համապատասխան փաստաթղթեր և այլ ապացույցներ, որ Վաշինգտոնը և Թել Ավիվը երազում էին ոչնչացնել Իրանը՝ որպես պետություն:

Նախարար Ֆազլիի հայտարարությունների կապակցությամբ այս տողերի հեղինակը հիշել է, որ ապրիլի 15-ին Իրանի Արդյունավետության խորհրդի քարտուղար և ԻՀՊԿ նախկին հրամանատար գեներալ-մայոր Մոհսեն Սաբզևար Միրհաեդ Ռեզային, ինչպես հայտնում էր «Fars News» գործակալությունը, Twitter-ի իր էջում գրել է. «Միացյալ Նահանգները կարող է մասնատվել մի քանի երկրների, եթե շարունակի նման քաղաքականություն վարել: Միացյալ Նահանգները կարող է վերածվել Համագործակցության պետությունների հետ-կորոնավիրուսային աշխարհում»: Ժամանակակից Իրանի ակտիվ և ակտուալ քաղաքական գործիչներից մեկը շատ պարզ և տրամաբանորեն է հիմնավորել իր կանխատեսումը. «Այլ երկրներում ԱՄՆ ռազմական ուժի անպտուղ ուժեղացման մեծ ծախսերը, ԱՄՆ վարչակազմի անարդյունավետությունը և նահանգների անվստահությունը դաշնային կառավարությանը գործում են որպես դանդաղ գործողության ռումբ»: Որևէ մեկին դուր չի՞ գալիս իրանական գեներալի կանխատեսումը: Իհարկե, Հայաստանի ցանկացած քաղաքացու իրավունքն է հավատալ կամ չհավատալ գեներալ-մայոր Ռեզային: Չնայած նա որևէ նոր բան չասաց․ ԱՄՆ անկումը կանխատեսել են նաև ամերիկացի պայծառատեսները՝ Էդգար Քեյսին (մահացել է դեռ 1945 թ.), Օլֆին Թոֆլերը (առայժմ կենդանի էր) և այլք: Իսկ մենք հիշեցնենք դարավոր իմաստությունը. ուրիշի համար փոս փորողը ինքն է դրա մեջ ընկնում:

Սերգեյ Շաքարյանց