Էժան գործիչները շատ թանկ են նստում երկրի վրա

Երկիր կործանողները, պետականություն քայքայողները, պետություն քանդողները այսօր փորձում են «հայրենասիրության» դասեր տալ։

Անգամ այս ծանր վիճակում միայն իրենց իշխանության մասին մտածողները, դիակների գնով աթոռներից կառչողները, նենգաբար ստողները այսօր փորձում են «բարոյականության» դասեր տալ։

Ժողովրդին խաբելու շնորհիվ իշխանության հասածները, ժողովրդի հաշվին հարստացողները, ժողովրդին մահվան բերան հասցրածները այսօր փորձում են ժողովրդին կարգուկանոնի դասեր տալ։

Ձեզանից և վիրուսից պրծնենք, բարով-խերով այս իրավիճակից դուրս գանք, և ազգովի հիշենք ձեր՝ մեզ տված միակ դասը. էժան գործիչները շատ թանկ են նստում երկրի վրա։

Աստված պահապան լինի երկրիս և ժողովրդիս։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Երկիր կործանողները, պետականություն քայքայողները, պետություն քանդողները այսօր փորձում են «հայրենասիրության» դասեր…

Опубликовано Armen Ashotyan Четверг, 4 июня 2020 г.