Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել. նկար ուղարկողը խաբում է վարչապետին և մեզ ամենքիս

Սիրելի՛ հավատացյալներ,

այսօր ՀՀ Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց մի լուսանկար, որում ցուցադրված էր իբրև թե այսօր Սաղմոսավանքում տեղի ունեցած հարսանիքից մեկ դրվագ։ Այս լուսանկարը այսօրվա չէ, քանի որ այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել։

Տեղեկացնեմ նաև, որ հարսանիքներ ընդհանրապես թույլ չեն տրվում, բացառությամբ աննախադեպ իրավիճակների, որոնց դեպքում անհնար է հետաձգել հարսանիքը։ Ավելին, եկեղեցու ներսում ծեսը կատարվում է մեկ քահանայի, հարսի, փեսայի, քավորի ներկայությամբ և ոչ ավելին՝ պահպանելով պարետատան կողմից սահմանված կարգը։

Հետևաբար նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է Վարչապետին և մեզ ամենքիս։

Ամոթ է մի՛ արեք։

Տեր Օշին քահանա Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Սիրելի՛ հավատացյալներ,այսօր ՀՀ Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց մի լուսանկար, որում ցուցադրված…

Опубликовано Տեր Օշին քահանա Հայրապետյան Четверг, 4 июня 2020 г.