Իմ հա՛յ ժողովուրդ, հասկացե՛ք վերջապես, Ձեր թագավորը մերկ է (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում զրուցեցինք ՀՀԿ ԵԿ անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Հակոբյանի հետ։

Հարցազրույցի թեման ազգային արժեքների պահպանության խնդիրն էր, որին հաճախ է առնչվում հայ ժողովուրդը։

ՖԻԴԵ-ի վարպետի դիտարկմամբ, իշխանություններն այսօր կիրառում են «Օվերտոնի պատուհանի» մեթոդը, այսինքն՝ ԶԼՄ-ում կիրառվող կանոնները և միջոցները համալիր օգտագործման պարագայում թույլ են տալիս կյանքի կոչել ցանկացած գաղափար, նույնիսկ այն ընդունել օրենսդրորեն։ Այսօրվա իշխանությունները դրա վառ ապացույցն են։

Մեր զրուցակցի ընդգծմամբ, Լանսարոտեի և նմանատիպ կոնվենցիաների ընդունումը չպետք է հիմք հանդիսանան մեր ազգային արժեհամակարգը մոռանալու կամ անտեսելու համար։

Երիտասարդները պետք է օրինակ ծառայեն մատաղ սերնդի համար, պարբերաբար հիշեցնելով մեր պատմությունը, անցած փառավոր մարտական ուղին, հաղթանակները։ Այս պարագայում, հազարավոր կոնվենցիաներ էլ լինեն, չեն կարող կոտրել, «ոչնչացնել» հայի իրական կերպարը։

Մանրամասները՝ տեսանյութում