Արցախյան թեմայով Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի փառատոնի ծրագրում

Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» (Si Le Vent Tombe) արցախյան թեմայով ֆիլմը ընտրվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի The First Features  մրցութային ծրագրում։ Կինոնկարը համատեղ արտադրություն է․ Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա։

Այս մասին տեղեկացրել է kinoashkharh.am կայքը: Արցախյան թեմայով ֆիլմը համատեղ արտադրություն է՝ Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա։

Փարիզում՝ հունիսի 3-ի երեկոյան, փառատոնի նախագահ Պիեր Լեսկյուրը և տնօրեն Թիերի Ֆրեմոն հայտարարեցին (live) այս տարվա Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ֆիլմերի պաշտոնական ընտրության արդյունքները։ Տարբեր մրցութային ծրագրերում ընտրված  56 ֆիլմերը կցուցադրվեն կինոթատրոններում և որոշ փառատոներում։

Հիշեցնենք, որ թեև համավարակի պատճառով փառատոնը չեղարկվել է, սակայն կազմկոմիտեն որոշել է հայտարարել մրցութային ֆիլմերի պաշտոնական ընտրության  արդյունքները։

Պատկերի և ձայնի բացարձակ վարպետության համար՝ Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանն այսօր դասավանդում է Բորդոյի արվեստի ակադեմիայում: Երիտասարդ կինոռեժիսորի «Միջանցիկ քամի» և «1937» ֆիլմերը Պոմպիդու արվեստի կենտրոնի հավաքածուի մաս են կազմում: Նորա Մարտիրոսյանի ղարաբաղյան թեմայով «Եթե քամին վրա հասնի» (Si Le Vent Tombe)  կինոնախագիծը  հեղինակի առաջին լիամետրաժ ֆիլմն է: