Կառավարության և վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին

Դեռ երկու ամիս առաջ հրապարակավ առաջարկել եմ, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակում ՀՀ կառավարության գործողությունները ուսումնասիրելու նպատակով հրամայական է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնսասիրման առարկա դարձնի թե կառավարության գործունեության համարժեքությունն և օրինականությունը, թե համավարակի պատրվակով պետական բյուջեից և համապատասխան հիմնադրամից կատարած ծախսերը։

Ապրիլին արդեն պարզ էր, որ իրավիճակը հղի է աղետալի հետևանքներով։ Իսկ այսօր առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամերին տեսանելիորեն գումարվել է կառավարման ճգնաժամը։

Վստահ եմ, որ այսքանով չի սահմանափակվի։ Կառավարության և վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին։

Եվ այդ նոր ճգնաժամը լինելու է քաղաքական։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Դեռ երկու ամիս առաջ հրապարակավ առաջարկել եմ, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակում ՀՀ կառավարության…

Опубликовано Armen Ashotyan Среда, 3 июня 2020 г.