Այո, կգա պատասխան տալու ժամանակը, և վստահ եմ՝ կառավարությունը հանդես կգա մանրամասն զեկույցով (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում ԱԺ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քվեարկելու հարցը։ Երեկ առաջին ընթերցմամբ նախագիծը անցել էր, սակայն այսօր նախագծի հեղինակը առաջարկել է դեմ քվեարկել, որոշակի փոփոխությունների համար։ Հեղինակն առաջարկում է ավելացնել պարետի ցուցումով մեկուսացած և ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը՝ մեկուսացման և ինքնամեկուսացման  ժամանակահատվածում նրանց վճարելով մեկուսացման  նպաստ:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի նախագիծը հետ կանչելուն՝ հանդես եկավ արտահերթ ելույթով․ «Արտառոց բան տեղի չի ունեցել։ Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին օրենքն է, երբ բերվում է նախագիծ և քննարկումներից հետո, գալիս ենք եզրահանգման, որ անհրաժեշտ է դադար վերցնել, ժամանակ շահել և նորից մտածել այդ հարցի շուրջ»։

Արարատ Միրզոյանը անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող քննադատություններին և պատասխանատվության հարցին՝ նշեց. «Այո, կգա պատասխան տալու ժամանակը, և ես վստահ եմ՝ կառավարությունը հանդես կգա մանրամասն զեկույցով, թե այդ հիմնադրամի կամ այդ բյուջետային տողով նախատեսված ծախսերից որ դրամը ինչի վրա է ծախսվել»։

Մանրամասները՝ տեսանյութում