Այսօրվանից հանրային տարածքներում դիմակ կրելը պարտադիր է

Հայաստանում բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։ Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։

Մասնավորապես՝
✅ Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:

Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝
✅ Հյուրանոցների համար,
✅ Երկարատև խնամքի հաստատությունների համար,
✅ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար»,-նշված է  հայտարարության մեջ:

 Մանրամասները՝

https://www.gov.am/files/docs/4086.pdf?fbclid=IwAR1L49Jwqv2iu8WHGBMXBOG1fJR9_IoH3ApOcPM9lkmu3neW6LpUZhwBGgM