Լա՛վ խորհեք, պատմությունը Ձեզ չի ների` շուտով պատասխա՛ն եք տալու Ձեր արածների համար

Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն կողմից դեպի Հայաստան իմ մուտքը ակնհայտ հակաօրինական արգելքի պառճառով արդեն 8 ամիս է, ինչ ես չեմ կարողանում վերադառնալ հայրենիք։

Բոլորդ տեղյակ եք, որ այս ընթացքում ես փորձում եմ անել հնարավորինս ամեն ինչ, որ խնդրին տրվի արդար և իրավական լուծում։ Բազմիցս անձնական նամակով ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին եմ դիմել՝ խնդրելով իրեն անձամբ զբաղվել այս հարցով։ Սակայն, դեռևս նա այդպես էլ չի՛ արձագանքել։ Չնայած, որ նա անմիջապես արձագանքեց կանադահայուհու /անունը չեմ հիշում/ խնդրին։ Սա ակնհայտ խտրականություն է հայերի միջև, որը հարիր չէ վարչապետին։

Անկեղծ ասած՝ մինչ օրս ես կարծում էի, որ վարչապետը խիստ զբաղված է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բայց պարզվում է, որ ես սխալվում էի։ ՀՀ հպարտ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այնքան անհոգ ու պարապ է, որ օրուգիշեր Ֆեյսբուքից «դուրս չի գալիս»՝ ուղիղ եթեր է մտնում կառավարական առանձնատնից, և անհեթեթ լուսանկարներ ու գրառումներ է հրապարակում։

ՀԳ Եթե բախտի բերմամբ հայտնվել եք վարչապետի աթոռին, դա Ձեզ իրավունք չի՛ տալի ծաղրել ու վտանգել հայ ժողովրդին։ Լա՛վ խորհեք, պատմությունը Ձեզ չի ների` շուտով պատասխա՛ն եք տալու Ձեր արածների համար։

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Սիրելի՛ հայրենակիցներ,ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն կողմից դեպի Հայաստան իմ մուտքը ակնհայտ հակաօրինական…

Опубликовано Andranik Hovhannisyan Среда, 3 июня 2020 г.