Խարխլում են շենքի հիմքերը․ բնակիչներն ահազանգում են (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ը ահազանգ ստացավ, որ Տպագրիչների 13 շենքի բակում ապօրինի շինարարություն է ընթանում։ Շենքի բնակիչների պնդմամբ՝ իրենցից թույլտվություն չեն հարցրել, ուստի անհապաղ պետք է շինարարական աշխատանքները դադարեցնել։ Բնակիչները նշեցին, որ դիմել են պատկան մարմիններին և սպասում են համապատասխան արձագանքի։

Նրանց պահանջը մեկն է՝ շինարարական աշխատանքները պետք է անհապաղ դադարեցնել։

Լրագրող՝ Լուսինե Այրապետյան

Օպերատոր՝ Հակոբ Գումրոյան

Մանրամասները՝ տեսանյութում