Փաշինյանի ու «Պատրոն Դավիթի» զենքի բիզնեսն ու Հայաստանի աղետալի վիճակը (տեսանյութ)

«Թալանչիներին բռնել, լափամաններից կտրել,  թալանվածը ժողովրդին վերադարձնել»․ այսպիսի հայտարարություններով իշխանության եկած Փաշինյանը ժողովրդին վստահեցնում էր, թե ինքը գենետիկորեն դեմ է կոռուպցիային: Իսկ Փաշինյանին  անվերապահորեն վստահած մեր ժողովրդի մի հատվածի մտքով չէր կարող անցնել, որ նման հայտարարություններ անող  հեղափոխության առաջնորդն իր իշխանության ընդամենը երկրորդ տարում կհայտնվեր կոռուպցիոն ցնցող սկանդալների կիզակետում և օրեցօր կզրոյացներ սեփական վարկանիշը: Սակայն այստեղ  խնդիրը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի արագ գահավիժումը չէ, անհանգստացնողն այն է, որ այսօր մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը  Հայաստան երկիրն է ներքաշել  միջազգային կոռուպցիոն սկանդալների մեջ։

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են հոգեբան Միհրդատ Մադաթյանն ու ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում