Ստեղծված իրավիճակը իրոք մտահոգիչ է և վիճակագրական տվյալները, ըստ էության, դրա խոսուն փաստերն են (տեսանյութ)

ՀՀ Աժ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակին՝ նշեց․ «Ստեղծված իրավիճակը իրոք մտահոգիչ է և վիճակագրական տվյալները, ըստ էության, դրա խոսուն փաստերն են։ Երբ համաճարակը գտնվում էր սկզբնական փուլում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հստակ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ մատնանշում էր, որ խիստ կարանտին է անհրաժեշտ իրականացնել և կանխարգելիչ միջոցառումներ է պետք իրականացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում