Համաճարակի համար պատասխանատու կառույցները արե՞լ են ամեն ինչ, որ այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու մասին (տեսանյութ)

ՀՀ Աժ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակին՝ նշեց․ «Այս  երկու օրը մենք նկատում ենք շատ վտանգավոր մի տենդենց, շատ անազնիվ մի տենդենց, ողջ պատասխանատվությունը գցել, իրենց ձևակերպմամբ, անպատասխանատու քաղաքացու վրա։ Սա շատ անընդունելի է։ Կառավարությունը բարոյական իրավունք չունի այսօր պատասխանատվությունը գցել ՀՀ քաղաքացու վրա։ Այո, քաղաքացին պարտավոր է հետևել պարետատան կանոններին։ Բայց մի հատ եկեք հասկանանք՝ ի՞նչ են արել համաճարակի համար պատասխանատու կառույցները։ Արդյո՞ք նրանք արել են ամեն ինչ, որպեսզի այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու մասին, չխոսեն դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին։ Չփորձեք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում