Փարաքարում և Թաիրովում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 50 դեպք, և ցավոք այսօր գրանցվել է մեկ երիտասարդի մահ. Նարեկ Մկրտչյան

Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ։

«Քիչ առաջ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնից տեղեկացրին, որ Փարաքարում և Թաիրովում այս պահին կան հաստատված 50 դեպքեր, և ցավոք այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ (սա Փարաքարում գրանցված 2-րդ մահվան դեպքն է)։

Սիրելի՛ համագյուղացիներ, հայե՛ր, ուշքի գալ է պետք։ Խնդրում եմ հետևեք հակահամաճարակային կանոններին, որպեսզի հնարավոր լինի փրկել նոր կյանքեր։Մահացածի հարազատներին՝ համբերություն»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում մինչ օրս  հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10 524, մահվան՝ 229 դեպք։

Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։ Քիչ առաջ Հիվանդությունների…

Опубликовано Narek Mkrtchyan Среда, 3 июня 2020 г.